top of page

«Դուք փորձեցիք մեզ կզացնել», «Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու». լարված իրավիճակ՝ Արաբկիրում

  • May 18
  • 1 min read



Արաբկիրում իրավիճակը լարվեց, երբ քաղաքացիներից մեկը մոտենալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ ու ասել՝ դուք գողացել եք իմ հայրենիքը, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը: Մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել: Գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը: Գիտե՞ք՝ քանի բարձրաստիճան սպա ունենք անհետ կորած»: Փաշինյանի աջակիցները միջամտեցին՝ վանկարկելով «Նիկոլ, վարչապետ»:



Ի պատասխան՝ կինը զայրացած ասաց. «Դուք պետությունը քանդում եք, դուք փորձեցիք մեզ կզացնել»: Փաշինյանն արձագանքեց. «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք, Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ, Սերժին էլ»:

1/3407
bottom of page