top of page

Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին

  • Apr 23
  • 1 min read


Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը, բայց բոլոր դեպքերում խաղաղության իմ չափանիշն այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը Ալմա-Աթայի  հռչակագրի հիման վրա և մենք որևէ հարցի և Ադրեջանը և ՀՀ-ն պետք է վերաբերվի այս տեսակետից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից ավերմանը:

«Այս թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են և ինչպես Նոր կտակարանն է ասում «Դատվելու ենք այն դատով, ինչ դատով, որ դատելու եք, և չափվելու եք այն նույն չափով, որ չափվելու ես»:

Կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում, որ մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկման առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,-ասել է նա:

1/3566
bottom of page