top of page

Հայաստանը ԵԱՏՄ դաշնակիցների հետ չի խորհրդակցում ԵՄ-ին միանալու հարցում. ՌԴ ԱԳՆ

  • 1 day ago
  • 1 min read

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրոպական միությանը միանալու նախապատրաստությունն իրականացնում են առանց ԵԱՏՄ-ում իրենց դաշնակիցների հետ խորհրդակցելու։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ…

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրոպական միությանը միանալու նախապատրաստությունն իրականացնում են առանց ԵԱՏՄ-ում իրենց դաշնակիցների հետ խորհրդակցելու։


«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանն ընդգծել է, որ Եվրոպական միությանը միանալուն ուղղված Հայաստանի օրենսդրական նախապատրաստության հետ կապված զգալի ռիսկեր են նկատվում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը հայկական կողմն առաջ է տանում առանց ԵԱՏՄ գործընկերների հետ որևէ քննարկման։


2025 թվականի մարտ ամսին Հայաստանի Խորհրդարանը որոշում է կայացրել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի ընդունման մասին, որն էլ ապրիլին վավերացվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից։ Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր ปուտինը Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ միաժամանակ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնարին է։

1/3581
bottom of page