top of page

Հետախուզվողներ են ներկայացել ինքնակամ

  • Apr 10
  • 1 min read

Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 7-ին ինքնակամ ներկայացել է Նորատուս գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդ, որն անցած տարվանից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին ինքնակամ ներկայացել է մայրաքաղաքի Դրոյի փողոցի բնակիչ 63-ամյա մի տղամարդ, որը հունվարի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսանենգ ապրանք ներմուծելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։


Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին։

1/3406
bottom of page