top of page

Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ

  • Mar 31
  • 1 min read

Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։

«Սպուտնիկ Արմենիա»-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։

Վնասված և այրված բեռնարկղը երեկ տեղափոխվել է Երևան։ Այս պահին գնահատվում է պատճառված վնասը։

Լոգիստիկ ընկերության աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ սա առաջին նման դեպքն է, բայց չի բացառել նման միջադեպերի կրկնությունը։

1/3375
bottom of page