top of page

«Ապահովագրական ընկերությունները սկսել են «յուղ վառել»»․ Կարեն Հեքիմյան

  • 15 hours ago
  • 1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապահովագրական ընկերությունները սկսել են «յուղ վառել»:


Այս պատմությունը տևում է 4-5 ամիս: Մի քանի ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթար է եղել: Ընդ որում, ավտոմեքենաներից մեկի վարորդն ընդհանրապես ապահովագրություն չուներ: Սկզբից` շուրջ 2 ամիս, գործը ոստիկանությունում էր, հետո սկսվեց շրջապտույտը:


Սկզբից` տուժած վարորդին որոշվեց փոխհատուցել 1.8 միլիոն դրամ, այնուհետև փոխհատուցման արժեքն իջեցվեց մինչև 600 000, հետո` 500 000 դրամ այն դեպքում, երբ միայն վնասված ավտոմատ փոխանցման տուփի արժեքը շուրջ 550 000 դրամ է:


Պատմության վերջը չի երևում: Չէի ցանկանում սևեռնել միայն Նաիրի Ինշուրանսի վրա, քանզի գիտակցում եմ, որ մնացածներն էապես չեն տարբերվում դրանից: Անհասկանալի է նաև Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի և ՀՀ ներքին գործերի նախարարության դերը:


Ի՞նչ իմաստ ունի ոստիկանության շուրջ 2 ամիս տևողությամբ վարույթը, այդ ի՞նչ «փորձագետներ» են, որոնց «գնահատումը» տատանվում է 500 000-1 800 000 ՀՀ դրամի սահմաններում, ինչու է սովորական ապահովագրական գործը տևում 4-5 ամիս: Ի վերջո, ինչու պետք է տուժած վարորդը չկարողանա վարել իր ավտոմեքենան, նյարդայնանալ, կորցնել առողջությունը:


Ժամանակին Քոչարյան Ռոբերտն ասաց, որ հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտումը «ուչաստկովու գործ է»: Պարադոքս է, որ Քոչարյանի հետ փոխկապակցված Նաիրի Ինշուրանսի մասնագետների շարքում «ուչաստկովի» չկա»։

1/3271
bottom of page