top of page

«Բուշեր» ատոմակայանից տարհանված՝ «Ռոսատոմի» 164 աշխատակիցները Երեւանից մեկնել են Ռուսաստան

  • 6 days ago
  • 1 min read

ՀՀ–ում ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ մարտի 27-ին ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ «Ռոսատոմ» ՊԿ-ի ևս 164 աշխատակիցներ, որոնք տարհանվել էին «Բուշեր» ԱԷԿ-ից և Իրանից Հայաստան էին ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, մեկնել են հայրենիք:

«Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին, որոնք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա, տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ։

Ընդհանուր առմամբ, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ» ՊԿ աշխատակիցների մուտքը օպերատիվ ձևակերպելու համար»։

bottom of page