top of page

Տարբերակել չի կարելի, թող նույն թվականի ծնվածների վրա ևս ազդի ծառայության ժամկետի կրճատումը. բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց

  • 3 hours ago
  • 1 min read


Սա անարդարացի բան է, ինչու պետք է նույն երկրում մի երեխան 2 տարի ծառայի, իսկ իր դասըներները դեռ փողոցում ման գան, թող իրենք էլ 1,5 տարի ծառայեն, ու բոլորի վրա ազդի նոր ընդունված որոշումն ու օրենքը: Այս մասին ՊՆ-ի դիմաց՝ ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

«Տարբերակել չի կարելի, թող նույն թվականի ծնվածների վրա ևս ազդի ծառայության ժամկետի կրճատումը, բոլորն էլ զինվոր են ու ուզում են մեկ օր առաջ շուտ գալ իրենց տուն»,- նշել է նա:

Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում են՝ զինծառայողները հոգեբանական ընկճվածություն ունեն այս հարցի շուրջ: Հավելում են՝ զինվորների մեջ նույնիսկ թշնամություն է մտնում անհավասարության պատճառով: 

Նշենք, որ այս պահին ՊՆ-ի դիմաց ընթանում է բողոքի ակցիա, ակցիայի մասնակիցների պահանջն է՝ 1,5 տարի ժամկետով ծառայության օրենքի մեջ ընդգրկել նաև մյուս զինծառայողներին:


bottom of page