top of page

Wizz Air-ը, հնարավոր է, թռիչքներ իրականացնի Հայաստանից Ղազախստան և Վրաստան

  • 12 hours ago
  • 1 min read

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին:

Հանդիպման ընթացքում նախարար Խուդաթյանն արձանագրել է ավիաընկերության հետ հաջող համագործակցությունը՝ ընդգծելով, որ Wizz Air-ը ՀՀ կառավարության համար հուսալի գործընկեր է, և հույս հայտնելով, որ ապագայում թռիչքների աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:

Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:

Նախարար Խուդաթյանն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան նոր ավիաուղղությունների մեկնարկը, իսկ Վրաստանի դեպքում նախարարն առաջարկել է դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը։

Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:

Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

1/3269
bottom of page