Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
- 10 hours ago
- 1 min read

Քաթարի էներգետիկայի նախարարը զգուշացրել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին նավթի գները կարող են հասնել մինչև 150 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ գազի գները կարող են աճել գրեթե 4 անգամ: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։
«Նա կանխատեսել է, որ նավթի գները կարող են կտրուկ բարձրանալ մինչև 150 դոլար՝ մեկ բարելի դիմաց, երկու-երեք շաբաթվա ընթացքում, եթե տանկերները և այլ առևտրային նավերը չկարողանան անցնել Հորմուզի նեղուցով։ Գազի գները կբարձրանան մինչև 40 դոլար, ինչը գրեթե չորս անգամ ավելի է հակամարտության մեկնարկից առաջ եղած մակարդակի համեմատ»,- գրում է պարբերականը:




















