top of page

«Փաշինյանը իր թիմով ցայտնոտի մեջ է»․ Արմեն Եղիազարյան

  • Feb 25
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ իշխանությունը հոգևարքի մեջ է։ Ամիսներ առաջ, երբ խոսք էր գնում թոշակները 10.000 դրամով բարձրացնելու մասին, Փաշինյանը ասում էր, թե թոշակառուն չի կարող խելամիտ ծախսել այդ 10.000 դրամը և այդպես արդարացնում թոշակները չբարձրացնելու իր որոշումը։ Հիմա անցել է 1-2 ամիս, արդեն հայտարարում է, թե թոշակները բարձրացնում են 10.000 դրամով:


Իհարկե, շատ լավ է թոշակառուների թոշակը բարձրացնելու փաստը, բայց ակնհայտ է, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՔՊ-ականները հասկացան, որ հողը իրենց ոտքի տակից գնում է և այդպես «ընտրակաշառքի» տրամաբանության ներքո որոշեցին վերջին պահին թոշակները բարձրացնել։


Հետաքրքրականն այն է, որ երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են որևէ անապահով խավի համար ինչ-որ խնդիր լուծեն, օրինակ՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցեն, կամ մեկ այլ բան, դա օրենքով արգելվում է և դիտարկվում է որպես ընտրակաշառք։


Ինչևէ, փաստը մնում է այն, որ Փաշինյանը իր թիմով ցայտնոտի մեջ են»։

1/3234
bottom of page