top of page

Դիմել եմ Քննչական մարմնին․ թող իրավապահներն արձագանքեն, որ «Սամվել Կարապետյանի նկատմամբ տեսաուղերձով հանդես գալու կամ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ»․ Վարդևանյան

  • Feb 14
  • 1 min read


Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որի իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու, կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ի դեպ հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ: Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Թող նույն իրավապահներն արձագանքեն այդ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, կամ ինձ և այլևս ուղիղ արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»: Բարդ խնդիր չէ»,-գրել է նա։

1/3241
bottom of page