top of page

Զինված ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ, նույնիսկ «բատինկաներն են» ամեն մեկի հագին տարբեր. Գեղամ Մանուկյան

  • Feb 11
  • 1 min read


Պարոն Պապիկյան, օրերս նոր մոդուլային զորամասի բացման  ժամանակ, աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների բատինկաները: Եթե նայեք լուսանկարները, կտեսնեք, որ ամեն մեկի հագին տարբեր բատինկաներ են: Այս մասին ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հրամանը տվել եք, որ սպիտակ բատինկաներ պետք է հագնեն, բայց որտեղի՞ց այդ բատինկաները, ով որ խանութից կարողանում է, գտնում է:

Զինված Ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ: Դիցուք՝ այսօրվա քննարկումը ԱԺ-ում լսող թիկունքային ծառայության այն զինծառայողները, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցածը:

Լսում եմ շատ պայմանագրային զինծառայողներից՝ տարիներով մարտական հերթապահություն իրականացրած, որոնք և սուբյեկտիվ, և օբյեկտիվ պատճառներով՝ ատեստացիայի անհրաժեշտ շեմը չեն կարողացել հաղթահարել, բայց գլուխը կախ՝ չարքաշ կյանքով, շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության:

Շատ ուրախալի է լսել թվեր՝ 700,000-800,000 դրամ, և այո, զինվորականը պետք է շատ բարձր վարձատրվի, բայց այդ վարձատրության և ատեստացիայի ինստիտուտի ներդրման ժամանակ՝ ի սկզբանե այն բոլոր մտահոգությունները, որ մեր մոտ կային ստեղծվելիք անհավասարությունների մասին, չեն  փարատվել, դեռ ավելի են խորացել»,- նշել է նա:

bottom of page