«Խաչիկ Գալստյանն ուղերձ է փոխանցել»․ Արսեն Բաբայան
Feb 2
1 min read

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Խաչիկ Գալստյանը փոխանցեց հետևյալ ուղերձը․
«Սիրելիներ, շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։
Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։
Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։
Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։
Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։
Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն։
P.S․ Թակիր, որ բացես,
Փնտրիր, որ գտնես»»:




















