top of page

Իրազեկում․ փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում

Feb 1
1 min read

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։  Այդ մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝

  • անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

  • ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք, 

  • ավանդատուի խնայողական գրքույկը  (առկայության դեպքում),

  • տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

  • ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

1/3633
bottom of page