top of page

Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ իրավապահները բիրտ են գործում, իսկ իշխանահաճո խոսքերի դեպքում մարդիկ մնում են անպատիժ. Հարությունյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read


Կոռուպցիան քաղաքական կամքի բացակայության հետևանք է, քանի որ դրա առկայության դեպքում հնարավոր է իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Հաջորդ խնդիրը, որին առնչվում ենք, իրավապահ համակարգի կողմից խտրական վերաբերմունքն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում խտրականության բազմաթիվ դեպքեր ենք տեսել։ Տեսել ենք, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի պարագայում որքան բիրտ կերպով է աշխատում իրավապահ համակարգը, և տեսել ենք նաև, որ իշխանահաճո խոսքեր ասելու դեպքում մարդիկ մնում են անպատիժ»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։

Կոռուպցիայի և անպատժելիության մի շարք խնդիրներ մատնանշելով՝ նա նշեց, որ թեև երբեմն անզորության զգացում կա, սակայն անհրաժեշտ է հնարավորինս շատ լուսաբանել ու համատեղ ջանքերով հասնել արդյունքի։

«Առջևում ընտրություններ են, և իշխանություններին շատ ավելի ցավեցնում է, երբ իրենց ապօրինությունների մասին մենք խոսում ենք»,- ասաց նա։

1/3136
bottom of page