«Դատապարտելի, նսեմացնող արարք էր, ամոթալի վախկոտություն». Արման Թաթոյան
- Lilit

- 16 hours ago
- 1 min read

«Դատապարտելի, նսեմացնող արարք էր, ամոթալի վախկոտություն, որ իշխանությունը հունվարի 27-ը նախատեսեց որպես հիշատակի օր, այն էլ օրենքի մակարդակով: Պատահական ընտրված օր է, որը չունի ոչ մի բովանդակություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը: «Մենք օրեր ունեինք ու պետք է ընտրեինք այդ օրերից մեկը»,- նշել է նա՝ հավելելով, որ հունվարի 27-ը կոնկրետ քաղաքական ընտրություն էր. «Այդ օրն ընտրվել է պաշտոնյաների հարմարության համար: Որպեսզի գան, իրենց ավելորդ հարցեր չտան, մասնակցեն արարողակարգին ու գնան»:




















