top of page

«Փաշինյան Նիկոլը փորձում է փոխանակումը ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ. ընտրություններն են մոտենում». Կարեն Հեքիմյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը շտապեց ասել, որ այսօր հայ ռազմագերիներ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է:


Սակայն Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես, նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային: Ըստ էության, տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել` որպես միակողմանի հաղթանակ:


Ինչո՞ւ: Չէ՞ որ փոխանակումն էլ վատ բան չէ: Պատասխանը մեկն է` ընտրություններն են մոտենում»:

1/3117
bottom of page