top of page

Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։


Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ պրոցես է՝ ժամյա ռեժիմով:


«Տեխնիկական իմաստով որևէ սենսացիա չկա։ Կարևորը մենք երաշխավորում ենք և դուք վստահ եղեք, որ որևէ տեղ հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական բոլոր ստորաբաժանումներին, ինձ, որից հետո անմիջապես գործի են անցնում»,- ասել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

1/3091
bottom of page