Մենք Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրեցինք. Թուրքիայի բնական պաշարների նախարար
- Lilit

- Jan 4
- 1 min read

ու Թուրքիան ստորագրել են 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ:
«Երկու օր առաջ մենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր ստորագրեցինք 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ: 15 տարվա ընթացքում Կասպից ծովի «Աբշերոն» հանքավայրից տարեկան կմատակարարվի 2.25 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040-ական թվականները: Օգտագործելով առկա ենթակառուցվածքները՝ մենք այս գազը մեր երկրին կմատակարարենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով», - նշել է Բայրաքթարը:




















