top of page

Մարդիկ ասում են՝ դա մեծ ռիսկ է, կարող ես պարտվել. Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է համաձայնել մենամարտել Ծառուկյանի դեմ

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 26, 2025
  • 1 min read


UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է ընդունել թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ գրեփլինգի մենամարտ անցկացնելու մարտահրավերը։

«Այո՛, մարդիկ կարծում են, որ դա մեծ ռիսկ է, ասում են՝ կարող ես պարտվել։ Նրանք չեն հասկանում, թե ինչու են իմ երկրպագուները սիրում ինձ։ Որովհետև ես ռիսկի եմ դիմում և նրանց տալիս եմ այն հուզմունքը, որն անհրաժեշտ է, որպեսզի նրանք չձանձրանան էկրանների առջև՝ բազմոցներին նստած։ Ես պետք է գրգռեմ նրանց միտքը», -ասել է Շարա Բուլետը Hype Fighting լիգայի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։

Արման Ծառուկյանի և Շարաբութդին Մագոմեդովի միջև մենամարտը կլինի Hype Fighting մրցաշարի գլխավոր իրադարձությունը, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին Երևանում։

1/3117
bottom of page