top of page

ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում, որ «պետական ընտրակաշառք» բաժանեն․ «Հրապարակ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 26, 2025
  • 1 min read


«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մի շարք ահազանգեր ենք ստացել, որ ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին, հատկապես համայնքներում` փոքր ու միջին ձեռնարկատերերին: Մեզ ասացին, որ հարկային տեսուչներն այնպիսի տուգանքներ են գրում, որ տվյալ ձեռնարկությունները հայտնվում են փակվելու եզրին: Տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հարկ վճարողին հերոս է անվանում, բայց տակից՝ քերում նրանց, հավանաբար, որ հաջորդ տարի, ընտրություններից առաջ կարողանա «պետական ընտրակաշառք» բաժանել պետական հիմնարկներում եւ լրացուցիչ ձայներ ստանալ իրենց եկամուտն ամեն ինչից վեր դասող զանգվածից։

1/3119
bottom of page