Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
- 1 hour ago
- 1 min read

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը), ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):




















