top of page

Գերեվшրված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների, Արդարադատության նախարարության բժշկական հաստատությունում իրականացվել են ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն։

Նրա վիճակը ներկայումս գնահատվում է ծանր, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Արցախից Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները նրան գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի տեղադրված անցակետում:

bottom of page