top of page

Հայաստանում ֆինանսական կարողություններն աճել և գերազանցել են ազգային թիրախները

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կենտրոնական բանկում կայացել է ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2-րդ փուլի ավարտական նիստը:

Ներկայացվել են ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» ազգային հետազոտության արդյունքները, ինչպես նաև ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփումը։

Նիստին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև հանձնաժողովի անդամները՝ նախարարությունների, ֆինանսական համակարգի և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում ֆինանսական կարողություններն աճել և գերազանցել են ազգային թիրախները:

bottom of page