top of page

Ամենաանսպասելի առաջընթացը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում է

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը գնահատել է որպես 2025 թվականին գրանցված ամենաանսպասելի առաջընթացներից մեկը։ Նրա խոսքով՝ նման զարգացումները տարվա սկզբին չափազանց քիչ հավանական էին թվում։


«Եթե տարվա սկզբին ինձ ինչ-որ մեկն ասեր, որ մենք Գազայում հրադադար կունենանք, կամ որ հրադադար կամ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության համաձայնագիր կլինի, կամ որ խաղաղություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ես կպատասխանեի, որ դա շատ քիչ հավանական է։ Բայց հիմա այդ երեք բաներից երկուսն իրականություն են դարձել, և հուսով եմ, որ մինչև Սուրբ Ծնունդ մենք կունենանք նաև երրորդը»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը:


Հավելենք՝ Ստուբի հայտարարությունը հնչել է միջազգային զարգացումների համատեքստում, երբ մի շարք հակամարտությունների շուրջ քննարկվում են հրադադարի և քաղաքական կարգավորման հնարավորությունները։

1/3045
bottom of page