Մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը
- Lilit

- 10 hours ago
- 1 min read

60 տարեկանում մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով դերասանի մենեջերին:
«Դերասան Փիթեր Գրինը մահացած է գտնվել իր բնակարանում...»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես գրում է պարբերականը, վկայակոչելով ոստիկանությանը, կասկած չկա, որ դերասանի մահը բռնությամբ է վրա հասել, դրա պատճառը կպարզի դատաբժշկական փորձագետը: Դերասանի մենեջերը թերթին հայտնել է նաև, որ հունվարին Գրինը նախատեսում էր սկսել աշխատանքը նոր նախագծում:




















