Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խորհուրդ է տվել Ալոնսոյին
- Lilit
- 33 minutes ago
- 1 min read

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, որը, ըստ շրջանառվող լուրերի, պաշտոնանկության սպառնալիքի տակ է։
«Ալոնսոն պետք է հավատարիմ մնա ինքն իրեն։ Խաբին մեծ հաջողությունների է հասել Գերմանիայում, որը բավականին մրցակցային առաջնություն է։ Նա փորձառու մասնագետ է, որը պատրաստ է առաջ շարժվել։ Ես ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել նրան և «Ռեալ Մադրիդին»։ Նրանք կգտնեն ելք այս իրավիճակից», - Տեբասի խոսքերն է մեջբերել Goal-ը։
Հիշեցնենք, որ Ալոնսոն մադրիդյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր անցյալ ամռանը։




















