top of page

Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը․ Արարատ Միրզոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read
ree



Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են 2025 թվականին ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումները, ակտիվ դինամիկան, ինչպես նաև մտքեր են փոխանակվել 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերի և անելիքների շուրջ։

«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները»,-ասել է Արարատ Միրզոյանը։

1/3037
bottom of page