top of page

Արդեն 505 կմ ճանապարհ է կառուցվել․ Խուդաթյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 15 hours ago
  • 1 min read

ree

Եթե հաշվի առնենք սուբվենցիոն ծրագրերի այն ծավալը, որը մեզ մոտ պատրաստ է և արդեն շրջանառել ենք ավելի քան 10 միլիարդ դրամի մասով, մենք տարեսկզբին պլանավորածի համեմատ 200 տոկոս սուբվենցիաների կատարողական կունենանք, և ավելի քան 150% ճանապարհների մասով կատարողական կունենանք՝ տարեսկզբի պլանավորածի համեմատ։ Այս մասին կառավարության նիտում հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։



Խուդաթյանի խոսքով՝ ճանապարհաշինության ոլորտում նոյեմբերի վերջի տվյալներով կառուցվել է 505 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ։ Բացի այդ, կառուցվել է շուրջ 20 կիլոմետր գրունտային ճանապարհ։


Նա ընդգծել է, որ նախորդ տարիներից թերի մնացած ավելի քան 30 կիլոմետր ճանապարհի վերին շերտը փոխարինվել է։

1/3034
bottom of page