top of page

Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

  • Writer: Lilit
    Lilit
  • 13 minutes ago
  • 1 min read

ree

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Խ.Մ.-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։



Դեպքի փաստով   նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3034
bottom of page