top of page

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 8 hours ago
  • 1 min read

ree

Դրանք այն սրբազանների շարքին են, ովքեր արդեն իրենց դիրքորոշումը հայտնել էին  և այսօր էլ այս սուրբ խորանի առաջ իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին, լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Նշան քահանա Պանֆյորովը՝ խոսելով այն սրբազանների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում պատարագի էին մասնակցում։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի հոգևորականները նախօրեին հայտարարել էին, որ չեն պատրաստվում մատուցել այնպիսի պատարագ, որտեղ չեն հնչեցվելու Վեհափառ Հայրապետի և թեմի առաջնորդի անունները։

«Յոթ Վերք» եկեղեցում պատարագը մատուցեց Մկրտիչ քահանա Մուշադյանը՝ Արմավիրի թեմից։ Պատարագի ընթացքում չհնչեցվեց Կաթողիկոսի և Միքայել սրբազանի անունները։

Զուգահեռ, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Շիրակի թեմի հոգևորականները մատուցեցին պատարագ, որտեղ հնչեցրին Վեհափառ Հայրապետի և թեմի առաջնորդ Միքայել սրբազանի անունները։

1/3025
bottom of page