top of page

Իշխանությունները չեն մարսել Արշակ Սրբազանի նզովքը. փորձում են նրան վարկաբեկել ու տարբեր քրեական գործերի հետ կապել. Մինասյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read

ree

Պետք է հանրությանը ներկայացվի այն այլանդակությունը, հակաեկեղեցականությունը, որ ներկա քաղաքական իշխանությունները ցուցաբերում են, լրագրողների հետ զրուցյում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ իշխանությունները, իրավապահ մարմինները «մարդու ուղեղի մեջ» չտեղավորվող մեղադրանքներ են ներկայացնում մարդկանց.«Ակնհայտ է, որ այս մեղադրանքը շինծու է, փորձում են այն ծառայեցնել իրենց նպատակին։Առաջին հերթին սա պետք է հանրության համար ազդակ լինի՝ մերժելու այս այլանդակությունը, այդ այլանդակությունը կրող ներկա իշխանությանը, նրա հլու-հնազանդ, կամակատար Դատախազությանը»։

Հարցին՝ ինչո՞ւ չի ստացվում ազատվել այզ իշխանություններից, պատգամավորը նշեց.«Կարծում եմ՝ հանրությունը գտնվում է տեղեկատվական տեռորի մեջ։ Ցավոք, ընդդիմությունը իր ռեսուրսներով չի կարողանում մրցել այն այլանդակ ապատեղեկատվության դեմ, որը գեներացրել են այս իշխանությունը, նրա պատվիրատու օտարերկրյա կենտրոնները»։

Ըստ Մինասյանի՝ իշխանությունները չեն մարսում Արշակ Սրբազանի նզովքը.«Փորձում են վարկաբեկել և տարբեր քրեական գործերի հետ կապել նրան»։

1/3020
bottom of page