Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել են Հայաստանի և Ադրբեջանի հետ. Սաակաշվիլի
- Lilit

- 8 minutes ago
- 1 min read

Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել է ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև ամենամոտ հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։
«Կոբախիձեն Հայաստանին խնդրում է վտարել վրացական ՀԿ-ներին Երևանից (որն այժմ լի է վրացիներով, քանի որ նախկինում Վրաստանում Արևմուտքի ֆինանսավորմամբ անցկացված կոնֆերանսները բոլորը տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանը չունի օտարերկրյա գործակալների մասին օրենք և չի նախատեսում այդպիսի օրենք, և վրացիների ազատությունը սահմանափակելու հիմքեր չկան։ Կոբախիձեն, իր հերթին, սպառնում է Երևանին ապրանքների տեղաշարժի սահմանափակումներով», - նշել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ վրացական կողմը նույնպես սկսել է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։
«Մինչդեռ Թբիլիսին արդեն խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար ապրանքների տեղաշարժի հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրավացիորեն տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը դրանում», - ընդգծել է Սաակաշվիլին՝ նշելով պաշտոնական Բաքվի արդարացի զայրույթը։




















