top of page

«Նիկոլը «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերածեց «ռագատկի քարի»». Կարեն Վրթանեսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 21 hours ago
  • 1 min read

ree

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մինչև 2018-ի իշխանազավթումը նոյեմբերի այս օրերին ամփոփելիս կլինեինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի արդյունքները՝ 10 մլն դոլար, գուցե 12 մլն, կամ նույնիսկ ավելի։


Հետո այդ գումարներով կկառուցվեին ու կվերանորոգվեին ճանապարհներ ու ջրագծեր, մանկապարտեզներ ու դպրոցներ...


Այդ գումարներով ժամանակին կառուցվեց Գորիս – Բերձոր – Ստեփանակերտ ճանապարհը, հետո՝ Վարդենիս – Մարտակերտը։


Այդ գումարներով բազմաթիվ դպրոցներ կառուցվեցին Շիրակում, գյուղատնտեսական մեծ ծրագրեր էին իրականացվում Տավուշում և Արցախի շրջաններում։


Նիկոլը ոչ միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերածեց «ռագատկի քարի», այլև Արցախում 30 տարի կառուցածը հանձնեց թշնամուն, թե բա «դժբախտ ու դժգույն էր»»։

bottom of page