Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող. Արման Թաթոյան
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող: Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության, ասուլիսում ասել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Մի մասը մեզ տանում է դեպի Բելառուս, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանը, մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայեթ»,- նշել է նա:
«Փաշինյանի իշախանությունն այսօր երեք հենասյուն ունի, որոնց դեմ աշխատելով՝ ձևավորում է օրակարգեր: Առաջինը՝ նախկին նախագահներ, երկրորդ՝ եկեղեցի, երրրդ ռուսներ: Նրանք ռուսներից ունեն ահավոր վախ»,- ավելացրել է Թաթոյանը:




















