Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Այն, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ իմացել է դրա բարձր հավանականության մասին, արդեն հաստատված փաստ է, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ այն, որ իշխանությունը նվազագույնը 2 օր առաջ հավաստի հետախուզական տվյալներ է ունեցել պատերազմի մեկնարկի մասին, դա ևս հաստատված փաստ է:
«Ավելին, ողջամիտ տվյալներ կան, որոնք Արցախում էին շրջանառվում, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել:
Պատերազմի անխուսափելի հետևանքների և ծանր կորուստների գլխավոր պատասխանատուն իշխանության բուրգի գլխին գտնվող անձն է, որի գործողություններն ու անհրաժեշտ որոշումների բացակայությունը երկրի համար չվերջացող դժբախտությունների շարք են ապահովել»,- նշել է Աբրահամյանը։




















