top of page

Սիսակ Գաբրիելյանն ու Ալեն Սիմոնյանը պահանջում են «վերադարձնել» Ժուռնալիստների միության շենքը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 15
  • 1 min read

ree

«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ»,- սոցցանցի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր, նախկինում՝ լրագրող Սիսակ Գաբրիելյանը։

«Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։

Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։

Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։

Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»,- սոցցանցի իր էջում գրել է ՔՊ-ականը։

Հատկանշական է, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը միշտ արձագանքում է ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության ճնշումներին և  քննադատում  նրանց՝ նման յուրաքանչյուր դրսևորումից հետո։ Իսկ դրսևորումները հաճախ են լինում։

bottom of page