top of page

Ալեքսանդր Կոչուբաևի երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. Փաստաբանը խնդրում է վերացնել նրա նկատմամբ կիրառված կալանքը

  • Writer: Lilit
    Lilit
  • 10 hours ago
  • 1 min read
ree

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հղում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին՝ նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազական միջամտություն։



«Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․



Հարգելի՛ տիկին Վարդապետյան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։

Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»։

bottom of page