Բենիամին Նեթանյահուն մտադիր է կրկին առաջադրվել 2026 թվականի Իսրայելի ընտրություններում
- Lilit

- Oct 19
- 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ առաջադրվելու է 2026 թվականի նոյեմբերյան ընտրություններում և վստահ է իր հաղթանակին, գրում է AFP-ը։
Իսրայելական 14-րդ ալիքի հաղորդման ժամանակ Նեթանյահուին հարցրել են՝ արդյո՞ք, մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։
«Այո», – պատասխանել է նա։
Երբ նրան հարցրել են՝ սպասում է, արդյո՞ք, հաղթանակի, Նեթանյահուն կրկին դրական պատասխան է տվել։
Նեթանյահուն, որն Իսրայելի գլխավոր աջակողմյան «Լիկուդ» կուսակցության առաջնորդն է, ռեկորդակիր է վարչապետի պաշտոնում գտնվելու տևողությամբ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 18 տարի՝ ընդհատումներով՝ սկսած 1996 թվականից։
Վերջին ընտրություններում նրա կուսակցությունը Քնեսեթում ստացել է 32 մանդատ, նրա ուլտրաօրթոդոքս դաշնակիցները՝ 18, իսկ Կրոնական-սիոնիստական դաշինքը՝ 14, ինչը ռեկորդային ցուցանիշ է ծայրահեղ աջերի համար։
Նրա ներկայիս վարչապետական ժամկետը սկսվել է դատական համակարգի վերափոխման սկանդալային ծրագրով, որը բազմամսյա զանգվածային բողոքի ակցիաներ է հարուցել՝ երբ տասնյակ հազարավոր իսրայելցիներ գրեթե ամեն օր դուրս են եկել փողոց։
Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո Նեթանյահուն ենթարկվել է խիստ քննադատության պատանդների ընտանիքների կողմից՝ պատերազմը վարելու վերաբերյալ։




















