top of page

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 15
  • 1 min read

ree

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Կայքի տեղեկություններով, նրան տարել են ծանր հանցագործությունների բաժին:

«Բացի այս, մենք տեղեկացանք, որ խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։

Հիշեցնենք նաև, որ Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ», ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել  քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,-գրել է կայքը։

1/3011
bottom of page