Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի և Նեթանյահուի հետ, իսկ ինքը պետք է որսա Թրամփին և ասի՝ «ձյաձ, ես ՀՀ վարչապետն եմ». Զուրաբյան
- Lilit

- Oct 14
- 1 min read

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից լուսանկարել է տեղադրել և կից գրել. «Ձյաձ, ես Հայաստանի վարչապետն եմ։
Էս մարդը էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Իլհամ Ալիևի և Բենյամին Նեթանյահուի հետ, իսկ իրեն մշտապես վիճակված է լինելու պրոտոկոլը խախտելով՝ աշխարհի տարբեր գագաթնաժողովներում որսալ Դոնալդ Թրամփին և նրան ասել․ «Ես Հայաստանի վարչապետ եմ, օրհնվի էն սհաթը, որ Ձեր օրհնված ոտը...»․ էն հույսով, որ մի օր իրեն տեղը կբերեն որպես «էն մյուս տղուն»»:




















