top of page

Tik Tok-ում գովազդներ են լցվել, որոնք հորդորում են սննակության միջոցով «ազատվել» հարկային ու վարկային պարտավորություններից

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 9
  • 1 min read
ree

Ֆեյսբուքյան օգտատերը Տիգրան Քեյանը գրառում է արել նշելով, թե ինչ գովազդներ են տարածվել Tik Tok-յան հարթակում.


«Վերջերս Tik Tok-ում իրավաբանների և փաստաբանների գովազդներ են լցվել, որոնք քաղաքացիներին հորդորում են սննակության միջոցով «ազատվել» հարկային ու վարկային պարտավորություններից։ Սա արդեն դառնում է մի տեսակ նոր բիզնես՝ մարդկանց հույս տալու հաշվին։ Բայց հարց է առաջանում՝ միթե իրավիճակն արդեն այնքան լուրջ է, որ նման գովազդներն աշխատում են, որովհետև շատերն իրականում այլ ելք չեն տեսնում։


Եթե քաղաքացիների զգալի մասը մտածում է սննակության մասին, դա արդեն միայն իրավական կամ բանկային խնդիր չէ - դա տնտեսական տագնապի ազդակ է։


Այստեղ լռել չեն կարող ոչ միայն բանկերը, այլ առաջին հերթին՝ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները։


Ժամանակն է, որ պետությունն անկեղծ գնահատի իրավիճակը և քայլեր անի՝ մարդկանց պարտքային ճնշումից դուրս բերելու, հարկային բեռը մեղմելու, իսկ բիզնեսին ու քաղաքացիներին իրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։


Հակառակ դեպքում սննակությունը կդառնա ոչ թե իրավական գործիք, այլ սոցիալական երևույթ»,- գրել է նա:

1/3011
bottom of page