Երկիրը թշնամուն հանձնող իշխանություններին պետք է հեռացնել սահմանադրական ճանապարհով՝ իմպիչմենտին նոր թափ տալով. Մարգարիտ Եսայան
- Lilit

- Sep 26
- 1 min read

Մենք մեծ, ճակատագրական սխալ կգործենք, եթե այս անվստահության գործընթացին նոր թափ չհաղորդենք և չհաջողենք. ԱԺ-ի դիմաց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։
«Այս իշխանությունները ՀՀ-ում այլևս դարձել են ոչ միայն երկիրը հանձնող, այլև մահ բերող, սպանություններ, ահաբեկչություն իրականացնող իշխանություններ։ Այս իշխանության դատաիրավական համակարգն ամբողջովին գտնվում է մեկ մարդու ձեռքին։ Այս իշխանությունն իրականացնում է երկիրը թշնամուն սահուն հանձնելու գործընթաց, հայ ժողովրդի միջից հայկական գենը վերացնելու գործընթաց, և ամեն ինչ պետք է անել, որ այս իշխանություններից օր առաջ ազատվենք»,-նշեց նա։
Մարգարիտ Եսայանի խոսքով՝ իրենց սկզբունքն է Փաշինյանից ազատվել սահմանադրական ճանապարհով. «Իսկ այդ ճանապարհը եղել և մնում է այս իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթացը, քանի որ դրա հակառակը ՀՀ-ի չլինելն է»,-ասաց նա։




















