top of page

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Aug 30, 2025
1 min read


Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում: այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակում տարածած գրառման մեջ։



«15 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։



Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։








1/3633
bottom of page