Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս
- Lilit

- Aug 26
- 2 min read

Եվրոպայի Էկոլոգիապես ամենակայուն «Wizz Air» ավիաընկերությունն ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության մեկնարկը՝ Գյումրի (Հայաստան) – Լառնակա (Կիպրոս)։
Ս.թ. Սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։
Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից, որը սպասարկում է երկրի կարևոր տարածաշրջանը և ամրապնդում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը Հայաստանում։
Արևելյան միջերկրականում տեղակայված Կիպրոսը հարուստ է պատմությամբ, մշակույթով և բնական գեղեցկությամբ։ Ճանապարհորդները կարող են վայելել ոսկեգույն լողափեր, հնագույն տեսարժան վայրեր, համաշխարհային ճանաչում ունեցող խոհանոց և կղզու յուրահատուկ եվրոպական ու մերձավորարևելյան մշակույթների համադրությունը։ Անկախ նրանից՝ փնտրում եք հանգիստ, արկածներ թե ուսումնասիրություն, Կիպրոսն առաջարկում է տարբեր փորձառություններ։
«Wizz Air» ավիաընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցության մենեջերԱնաստասիա Նովակը նշել է․
«Երևանում մեր նոր բազայի հայտարարությունից հետո, ավելի հպարտ ենք շարունակել մեր աճը Հայաստանում՝ բացելով նոր ուղղություն Գյումրիում՝ երկրի կարևոր մշակութային կենտրոնում։ Այս տարի մենք արդեն տեղափոխել ենք ավելի քան 600 հազար ուղևոր Հայաստանի և Եվրոպայի միջև և նախատեսում ենք կրկնապատկել այդ թիվը մինչև տարեվերջ՝ Լառնակայի ուղղության ավելացմամբ։ Հայաստանը և Կիպրոսը «Wizz Air» ավիաընկերության համար կարևոր զարգացող շուկաներ են և այս նոր ուղղությունը վկայում է մեր նվիրվածությունը՝ հայ ուղևորներին առաջարկելու ավելի մատչելի և բազմազան ճանապարհորդական հնարավորություններ։ Անհամբեր սպասում ենք ուղևորներին՝ բացահայտելու Լառնակայի հմայքը և այն ամենն, ինչ կարող է առաջարկել Կիպրոսը»։
Նոր ուղղություն
Ուղղություն
Հաճախականություն
Արժեքը սկսած[1]
Մեկնարկ
Լառնակա-Գյումրի «Շիրակ» օդանավակայան
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝
Երեքշաբթի և շաբաթ
Հոկտեմբերի 30-ից՝
Հինգշաբթի և կիրակի
14,99 եվրո
30 սեպտեմբերի 2025թ.
«Wizz Air» ավիաընկերության մասին
«Wizz Air» ավիաընկերությունը շահագործում է 241 միավոր Airbus A320 և A321 ինքնաթիռներից բաղկացած շարժակազմ։
Նվիրված ավիացիոն մասնագետների թիմն ապահովում է բարձրակարգ սպասարկում և մատչելի գներ, ինչը «Wizz Air» ավաընկերությունը դարձնում է 62.8 միլիոն ուղևորների նախընտրելի ընտրությունը 2024 թվականին։
«Wizz Air» ավիաընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ «WIZZ» նշումով։ Ընկերությունը վերջերս ճանաչվել է աշխարհի տաս ամենաանվտանգ ավիաընկերություններից մեկը՝ «airlineratings.com» կայքի կողմից, որը հանդիսանում է աշխարհի միակ անվտանգության և արտադրանքի գնահատման գործակալությունը։ «Wizz Air» ավիաընեկրությունը նաև ճանաչվել է «Տարվա ավիաընկերություն»՝ «Air Transport Awards»-ի կողմից՝ 2019 և 2023 թվականներին։
Բացի այդ, ավիաընկերությունն արժանացել է «Ամենակայուն լոու-քոսթ ավիաընկերություն» կոչմանը՝ 2021-2023 թվականների ընթացքում, ինչպես նաև՝ «Ածխածնի արտանետումների նվազեցման լավագույն ավիաընկերություն» կոչմանը՝ «World Finance Sustainability Awards»-ի կողմից՝ 2024 թվականին։ «Wizz Air» ավիաընկերությունը նաև ստացել է «EMEA տարածաշրջանի շրջակա միջավայրի կայունության տարվա ավիաընկերության խումբ» մրցանակը՝ «CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024»-ի կողմից։
Հավելյան տեղեկության համար դիմել՝
Կորպորատիվ հաղորդակցության մենեջեր, «Wizz Air Group» communications@wizzair.com
Մեկ ուղղությամբ ավիատոմսի գինը ներառում է վարչական վճարը և մեկ փոքր ձեռքի ուղեբեռ (առավելագույն չափսերը՝ 40x30x20 սմ):
Ակերով ուղեբեռը և գրանցված ուղեբեռը ենթակա են լրացուցիչ վճարների։ Արժեքները վավեր են միայն այն ամրագրումների համար, որոնք կատարվում են wizzair.com կայքի կամ WIZZ բջջային հավելվածի միջոցով։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։.




















