Ռուսաստանում առաջարկում են տուգանք սահմանել ամուսնական դավաճանության և լքված երեխաների համար
- Lilit

- Aug 15
- 1 min read

Դաշնային անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը Life.ru-ի հետ զրույցում առաջարկել է ամուսիններին տուգանել ամուսնական դավաճանության համար՝ սահմանելով 20 հազար ռուբլու չափով տուգանք։ Նա նաև առաջարկում է սահմանել լրացուցիչ տուգանքներ այն դեպքում, եթե զույգն ունի երեխաներ։
Հասարակական գործչի կարծիքով՝ անհրաժեշտ է պատասխանատվության միջոցներ սահմանել ամուսինների համար։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր երեխաներ ունեն։ Առավել ևս, եթե դավաճանությունը դարձել է ամուսնալուծության պատճառ։ Բորոդինը նշում է, որ Ռուսաստանում աճում է այն ընտանիքների թիվը, որտեղ հայրերը հեռանում են և թողնում երեխաներին։ Դրանից հետո երեխաները հայտնվում են հանցավոր միջավայրում։
«Ես առաջարկում եմ տուգանքներ մտցնել՝ 15-20 հազար ռուբլի դավաճանության համար և 50 հազար ռուբլի յուրաքանչյուր լքված երեխայի համար։ Եթե ընտանիքը քայքայվում է մոր կամ հոր մեղքով, ապա նա պետք է վճարի», - ասել է փորձագետը։
Բորոդինը որպես օրինակ բերել է եվրոպական երկրները և ԱՄԷ-ն, որտեղ ամուսնության մեջ պատասխանատվության խախտման համար մեծ տուգանքներ են սահմանվում: Ակտիվիստը կարծում է, որ կարևոր է, որ ծնողները լիովին ապահովեն իրենց երեխաներին՝ դպրոցից մինչև լրացուցիչ դասընթացներ՝ անկախ կրթության ձևից:




















