top of page

ՀՀ-ի իրավազորության ներքո է գտնվելու ճանապարհը. մաքսային ստուգման մեթոդի մասին ինֆորմացիա չեմ կարող տալ. Դավիթ Խուդաթյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 14
  • 1 min read

ree

Տեխնիկական հարցերի հետ կապված, նորից պիտի ասեմ, որ այդ հարցը պիտի հասցեագրվի աշխատանքային խմբերին, որոնք կձևավորվեն այս ծրագիրը իրականացնելու համար։

Այս պահին առնվազն հրապարակման ենթակա չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանի բացումից հետո, 42 կիլոմետրի վրա սահմանային և մաքսային ստուգումը իրականացնելու են հայ սահմանապահները:

«Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո է գտնվելու ճանապարհը, դրանից բխող և՛ տեխնիկական, և՛ բովանդակային բոլոր հարցերին ես արդեն պատասխանեցի՝ մաքսային ստուգման մեթոդի մասին ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև դա նեղ մասնագիտական հարց է, և այդ մեթոդիկայի մասով ես չէ, որ պետք է ինֆորմացիա փոխանցեմ», - նշել է Խուդաթյանը:

Նա ընդգծել է, որ քաղաքական ամենակարևոր հարցը, որը ձևակերպվել է փաստաթղթում, դա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձելիության սկզբունքի պահպանումն է: 

«Դա մի բան էր, որ, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը կասկածի տակ էր դնում մինչև փաստաթղթի հրապարակվելը, նույնը և վերաբերում էր «Խաղաղության պայմանագրին»: Չեմ զլանա ասել, որ այնպիսի լալահառաչ, այնպիսի ողբերգական, «եթե»-ով ձևակերպված հարցեր, ինչպիսիք տրվում էին նաև «Խաղաղության պայմանագրի» տեքստի հետ կապված՝ ամբողջությամբ զրոյացվեցին տեքստի հրապարակումից հետո: Հիմա, ինձ թվում է՝ նորից նույն պատմությունն է կրկնվում»,-ասել է ՏԿԵ նախարարը, հավելելով, որ չեն թողնի նույն պատմությունը կրկնվի:

1/3027
bottom of page