top of page

Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 14
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «փոքրիկ խմբակը» ՀՀ լեգիտիմ իշխանությունն է՝ ժողովրդի ընտրության արդյունքը։


 Փաստացի թքած ունի ոչ միայն ՀէՑ-ի ու դրա բաժանորդների, այլ նաև ժողովրդի կարծիքի, ընտրության ու ազատ կամարտահայտման վրա։ Սա է պատճառը, որ մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել, մարիոնետային կառավարում ստեղծել։


 Իսկ փոքրիկ խմբակն իրականում իրենք են՝ ընտրակեղծարարներով ու ժողովրդի ընտրության վրա թքած ունեցողներով»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

1/3012
bottom of page