Գազայում մեկ օրում մարդասիրական օգնության հերթերում մահացել է ավելի քան 50 մարդ
- Lilit

- Jul 31
- 1 min read

Չորեքշաբթի օրը Գազայի հյուսիսային Զիկիմ շրջանում Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 58 պաղեստինցի, իսկ գրեթե 600-ը՝ վիրավորվել։Ավելի վաղ Գազայի իշխանությունները հայտնել էին, որ պաղեստինցիները հարձակման են ենթարկվել, երբ փորձել են մարդասիրական օգնություն ստանալ Զիկիմ շրջանում։ Նախնական տվյալներով՝ իսրայելական կրակի հետևանքով զոհվել է 51 մարդ, իսկ հարյուրավորները վիրավորվել են։
«Մարդասիրական օգնության սպասող մարդկանց շրջանում զոհերի թիվը միայն Զիկիմ շրջանում հուլիսի 30-ին հասել է 58-ի, ևս 579-ը վիրավորվել են», - ասվում է Գազայի իշխանությունների մամուլի հաղորդագրության մեջ։




















